ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա նախապես հայտարարվել էր աշխատանքային, մեկնումի նախօրեին այցին տրվեց պետական կարգավիճակ, և դեկտեմբերի 1-ին նա այցը սկսեց Թուրքիայի պետության հիմնադիր Աթաթուրքի գերեզմանին ծաղկեպսակ դնելուց ու հավերժական բարեկամության մասին գրառումից՝ պատվավոր հյուրերի մատյանում:
Տարածաշրջանային զարգացումները կրկին ձնագնդի թափ են հավաքում: Իրավիճակը գնալով բարդանում է, քարկապի վերածվում թե տնտեսական, թե քաղաքական առումներով` Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունները դարձնելով գրեթե անշրջելի, ուր մեկընդմիշտ բաց թողնված ջինը ոչ միայն չի ցանկանում հետ` շիշը մտնել, այլև ամեն վայրկյան նոր կոնֆիգուրացիաներով տագնապի է վերածվում արդեն ողջ աշխարհի և նրա վաղվա օրվա համար:
Մոսկովյան MTC-ի աուդիտորական խումբը Հայաստանում է և ամենայն բծախնդրությամբ ուսումնասիրում է VivaCell-ի գործունեությունը: Հենց այս օրերին խմբի անդամները նստած են սպասարկման գրասենյակներում և զբաղված են հաճախորդներին հաշվառելով:
...թե «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը վերջերս շա՜տ է ընդդիմադիր դարձել, անգամ ընդդիմադիր գործընկերներն են զարմանում, թե ինչպես է փոխվել երբեմնի դաշնակցականը:
Եթե տուն չունեք և ապրում եք վարձով, առավել ևս բնակվում եք աղետի գոտում, հոգ չէ, կառավարությունը ձեզ անտեր չի թողնի, տուն կտա, իհարկե, եթե դուք... դատախազ եք։
Անցնում են Ազգային ժողովի նիստերին «կյանքում» չմասնակցած Գագիկ Նիկոլայիչից «չխոսելու-պարտիզանվելու» հույժ հրաման ստացած ԲՀԿ-ականները լրագրողների կողքով անցնում են «սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև» ու արագությամբ անէանում, որ «անողոքաբար» չկեղեքվեն նրանցից:
Աշխարհաքաղաքական խաղի մեջ հզորի ու թույլի ամենահիմնական տարբերություններից մեկն այն է, որ հզորը առաջնորդվում է իրավիճակի ստեղծած օբյեկտիվ հնարավորություններով, իսկ թույլը՝ սուբյեկտիվ ցանկություններով, որոնք, որպես կանոն, հեռու են օբյեկտիվ իրականությունից։
Ավելին, հզորի կամ էլ թվացյալ հզորի վարքում սուբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա թուլության, և, հակառակը, թույլի վարքում օբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա ուժեղացման...